News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Մադագասկարը տպավորված է Հայաստանի տնտեսական աճի տեմպերով եւ մտադիր է նրանից օրինակ վերցնել։ Այս մասին փետրվարի 23-ին՝ Երեւանում կայացած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձակային։

Մասնավորապես, նախարարը հիշեցրել է, որ անկախանալուց եւ 90-ականների ճգնաժամից մի քանի տարի անց իրավիճակը Հայաստանում կարգավորվել է. «Եթե համեմատենք մեր երկրի հետ, ապա միայն կարելի է հիանալ»,–նշել է նախարարը։

Նրա խոսքերով, Մադագասկարը պատրաստ է օրինակ վերցնել Հայաստանից: «Մենք հետաքրքրված ենք Հայաստանի փորձով: Դուք համագործակցում եք 180 միլիոնանոց շուկայի հետ (ԵՏՄ–խմբ.)», հավելել է նախարարը:

Նա հատկապես ընդգծել է զբոսաշրջության հնարավորությունները: «Մադագասկարում առկա է 5 հազար կմ ափամերձ տարածք: Մեր երկրում, աշխարհի կենսաբազմազանության 5 տոկոսն է գտնվում՝ էնդեմիկ տեսակների մեծ քանակությամբ: Իսկ մենք կարիք ունենք այնպիսի բարեկամական երկրի, ինչպիսին Հայաստանն է, որն ունի զբոսաշրջության փորձ: Եկեք եւ ձեզ համար բացահայտեք Մադագասկարը: Մենք կարող ենք նաեւ համատեղ ծրագրեր իրականացնել», -նշել է նախարարը:

Իր հերթին Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ապրանքաշրջանառության ցուցանիշները մեծ չեն: «Եվ այդ իսկ պատճառով մենք որոշեցինք խթանել հարաբերությունները: Երկու երկրների հարաբերությունները հաստատվել են  դեռ խորհրդային տարիներից: Պատվիրակություններ, ուսանողներ էին ժամանում, կային տնտեսական կապեր», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ռուսաստանում կարծում են, որ ՀՀ վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի եւ ԵՀ նախագահի հանդիպումն ուղղված է Իրանի դեմ
Եռակողմ հանդիպումն ուղղված է Իրանի դեմ, կարծում են Ռուսաստանում...
Ամենաշատ