News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Որոշումը կայացվել է. իշխող կոալիցիան Հայաստանի 4-րդ նախագահի պաշտոնում պաշտոնապես կառաջադրի Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նշենք, որ ՀՀԿ ու ՀՅԴ խմբակցությունների պատգամավորների հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից առաջ ու հետո նա լրագրողների հետ հանդիպման դուրս չեկավ:

«Մեխանիզմն այնպիսին է, որ նախագահի թեկնածու առաջադրում են կոալիցիայի անդամ երկու խմբակցությունների պատգամավորները, եւ հանդիպման ընթացքում կայացվեց այդ որոշումը»,- ասաց Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ Արմեն Սարգսյանը կարճ ու բովանդակալից ելույթ է ունեցել:

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ արդեն իսկ նախագահի ՀՀԿ թեկնածուին առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունները հավաքում են, շուրջ 60 ստորագրություն է հավաքվել. «Առաջադրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի ստորագրությունը, այսինքն՝ բավարարից երկու անգամ ավելի ստորագրություն հավաքվել է»:

«Արմեն Սարգսյանը ներկայացրեց իր մոտեցումները ոչ միայն նախագահի պաշտոնում իր գործունեության, այլեւ 21-րդ դարում Հայաստանի զարգացման ուղղությունների, երկրի առջեւ ծանրացած մարտահրավերների, երիտասարդության առաքելության վերաբերյալ: Պետք է ասեմ, որ մի ելույթ էր, որը, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ցանկության ու պատկերացման հետ նույնական են: Եթե մենք այս պատկերացումների շրջանակում կարողանանք քրտնաջան աշխատել, վստահ եմ՝ այդպիսի պետություն մենք ունենալու ենք»,-ընդգծեց ՀՅԴ ներկայացուցիչը:

Աղվան Վարդանյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե Սահմանադրական փոփոխություններից հետո հանրապետության նախագահից ոչինչ կախված չէ. «Նման բաներ ասելը ոչ ճիշտ պատկերացման արդյունք է, քանի որ մեր նոր Սահմանադրությամբ հանրապետության նախագահը պետության գլուխն է, հանրապետության նախագահը կարող է ուղերձով դիմել ԱԺ-ին եւ իր գործառույթները ոչ միայն ֆորմալ կատարել. իր գործառույթները ոչ միայն ֆորմալ, այլեւ բխում են Սահմանադրության ոգուց, ինչը նշանակում է, որ շատ բան կախված է պետության գլխից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ