News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերին նախատեսվող ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գլխավոր թեման կլինի «Միասին ապրելը»: Այս մասին փետրվարի 23-ին Մադագասկարի ԱԳ նախարար Անրի Ռաբարի-Նձակայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Այս առումով Հայաստանը լավագույն օրինակներից մեկն է: Հայերի մոտ երկու երրորդը բնակվում է աշխարհի 100 երկրում եւ հաջող ինտեգրման օրինակ է»,- նշեց Նալբանդյանը: Նրա խոսքով՝ ֆրանկոֆոնիայի ընտանիքը միավորում է ոչ միայն ֆրանսերենը, այլ նաեւ մշակութային ընդհանուր արժեքները: Գագաթնաժողովի մասնակիցների ուշադրությանը կներկայացվի Երեւանյան պակտ կամ «Միասին ապրելու» պակտ փաստաթուղթը: «Ես հույս ունեմ, որ այն կհաստատվի եւ կդառնա կազմակերպության հետագա գործունեության հիմնական փաստաթղթերից մեկը»,- նշեց ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ կարեւոր նշանակություն ունի տնտեսական գործունեությունը, եւ սրա հետ կապված գագաթնաժողովի շրջանակում հոկտեմբերի 10-ին բիզնես համաժողով է նախատեսված: Նախատեսվում է ֆրանկոֆոնիայի երկրների հետ բիզնես կապերի ցանց ստեղծել, ինչը բոլորի համար օգտակար կլինի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ