News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նորից մտել այս ամենի մեջ՝ անիմաստ զբաղմունք է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ Արմեն Սարգսյանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ ըստ Սահմանադրության ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահ ընտրելը հակասահմանադրական է, քանի որ ԱԺ-ի կողմից նախագահ ընտրելու դրույթը դեռ ուժի մեջ չի մտել:

«Ես նեղ մասնագիտական իրավաբան չեմ. մի իրավաբան նման տեսակետ է հայտնել, տասնյակ ոչ պակաս հեղինակավոր իրավունքի մասնագետներ այլ տեսակետ են ասել, ընդ որում, շատ համոզիչ: Նորից մտել այս ամենի մեջ՝ անիմաստ զբաղմունք է»,-ասաց Աղվան Վարդանյանը»

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ Արմեն Սարգսյանը ոչ թե ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի թեկնածուն է, այլ մի անձի՝ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուն է, Աղվան Վարդանյանն արձագանքեց .«Կա ՀՀԿ՝ իր առաջնորդով, կա Դաշնակցությունը: Արմեն Սարգսյանն արդեն այսօր իսկ ֆորմալացված 2 խմբակցությունների համատեղ թեկնածուն է: Այն պատկերացումները, որոնք ունի Արմեն Սարգսյանը, ամբողջովին համահունչ են Աղվան Վարդանյանի պատկերացումներին՝ կապված մեր երկրի ապագայի հատ»:

Նա նաեւ համակարծիք չէր տեսակետին, թե ում էլ առաջարկեր նախագահ Սերժ Սարգսյանը, միեւնույն է՝ ընդունելի էր լինելու ՀՅԴ-ի կողմից. «Կար թեկնածու առաջադրելու խնդիր, այլ կերպ սա ինչպե՞ս էիք պատկերացնում։ Հանրապետության նախագահը քննարկել է իր կուսակցության ներսում, ընտրել մի թեկնածու եւ առաջարկել»,-եզրափակեց Աղվան Վարդանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբան Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրության 125–րդ հոդվածի համաձայն 4–րդ նախագահը չի կարող ընտրվել Ազգային ժողովի կողմից, քանի որ այդ կարգը սահմանող 125 հոդվածը ուժի մեջ է մտնելու ՀՀ 4–րդ նախագահի լիազորությունների ստանձնման հաջորդ օրը։ Ըստ փաստաբանի՝ ստացվում է, որ նախագահը պետք է ընտրվի նախկին Սահմանադրությամբ ամրագրված կարգով՝ ժողովրդի քվեով։

Իսկ արդեն փետրվարի 22-ին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ ԱԺ-ի կողմից 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու և համաժողովրդական քվեարկություն կազմակերպելու պահանջով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ