News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետաքննության համար հատուկ ստեղծված Փաստահավաք խումբը ո՛չ ցուցարարների, ո՛չ ընդդիմության ներկայացուցիչների մոտ որեւէ նռնակ կամ հրազեն չի հայտնաբերել: Փետրվարի 23-ին «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին ասաց իրադարձությունների հետաքննության Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Ինչպես ընդգծեց փորձագետը, անզեն են եղել նաեւ հանրահավաքները ցրելիս զոհվածները: «Այս խումբը, որը պետք է ուսումնասիրեր եւ հետաքններ մարտի 1-ի իրադարձությունների բոլոր հանգամանքները, կազմված էր ոչ միայն ընդդիմության անդամներից, այլ նաեւ գործող իշխանության ներկայացուցիչներից, եւ եթե նրանք ինչ-որ փաստեր կամ ապացույցեր ունենային, որ ցուցարարները իրավակարգի աշխատակիցների նկատմամբ զենք են կիրառել, ապա կարող էին հանգիստ մեր քննարկմանը ներկայացնել»,- հավելեց Քոչարյանը:

Ըստ որում՝ նա նշեց, թե ոմանց մոտ կարող է սխալ կարծիք ստեղծվել այն կապակցությամբ, որ 5 մարդուց բաղկացած խմբին չէր հաջողվի հայտնաբերել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ որեւէ լուրջ փաստ: Սակայն Փաստահավաք խումբը ակտիվ աջակցություն եւ հանրության օգնությունը ստացավ, ինչը թույլ տվեց բավական էական ապացուցողական բազա հավաքել: Անդրանիկ Քոչարյանը պարզաբանեց, որ նյութեր են տրամադրել նաեւ իրավապահ մարմինները, սակայն դրանք ակնհայտորեն կրճատվել էին, չնայած երբեմն բավական օգտակար էին: Այս բոլոր նյութերը փոխանցվել են համապատասխան մարմիններին, իսկ թե նրանք ինչպես են դրանից օգտվել, կարելի է որոշել ունեցած արդյունքներով:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ