News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մադագասկարի ԱԳ նախարարի Հայաստան առաջին այցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Այս մասին փետրվարի 23-ին Մադագասկարի ԱԳ նախարար Անրի Ռաբար-Նձակայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի տարում կատարված այցը խորհրդանշական է: ԱԳ նախարարների հանդիպումից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, քննարկումները կշարունակվեն աշխատանքային ճաշի ժամանակ: Նշվել է, որ Հայաստանի անդամակցությունը ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը նպաստել է կապերի ընդլայնմանը: Կողմերը կարծիքներ են փոխանակել հարաբերությունների խորացման վերաբերյալ, նշել են քաղաքական երկխոսության եւ առեւտրատնտեսական հարաբերությունների, պայմանագրաիրավական հարթության ստեղծման կարեւորությունը: «Մայիսին տեղի կունենա Մադագասկարի նախագահի այցը Հայաստան: Սա լավ առիթ կլինի փաստաթղթեր ստորագրելու եւ տնտեսական հարաբերությունների խթանման համար: Նաեւ ձեռներցների հանդիպում կազմակերպելու մտադրություն կա»,- հայտնեց նախարարը:

Մադագասկարի ԱԳ նախարարն իր հերթին հիացմունք հայտնեց ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ հայկական հյուրընկալությունը կարող է մադագասկարյանի հետ մրցակցել: Նրա խոսքով՝ չնայած 2 երկրների հարաբերությունները ոչ մեկ տասնյակ տարվա պատմություն ունեն, կարելի է խոսել հարաբերությունների նոր մեկնարկի մասին: Մադագասկարը եւ Հայաստանը ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքի անդամներն են: Մենք ընդհանուր արժեքներ ունենք, եւ պետք է պաշտպանենք հումանիտար արժեքները՝ մարդու իրավունքները, հասարակական ազատությունը եւ ժողովուրդների միմյանց հանդեպ հարգանքը: Մեզ միավորում են այս արժեքները: Կա համագործակցությունը խորացնելու ընդհանուր կամք»,- նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ