News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

2017 թվականին հատկացված պետական միջոցներից որպես խնայողություն պետական բյուջե է վերադարձվել  17 մլն 200 դրամ։ Այս մասին փետրվարի 23-ին՝ պետական բյուջեի միջոցներով 2018թ. հուշարձանների ուսումնասիրման (այդ թվում պեղումների) նախագծման եւ վերականգնողական աշխատանքների ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

«2017 թվականին 14 պատմական հուշարձանների աշխատանքներ են իրականացվել։ Պետական բյուջեից հատկացված 250 մլն գումարից  վերականգնողական աշխատանքների համար  ծախսվել է 199 մլն 457 հազար դրամ, ինչպես նաեւ նախագծման եւ ուսումնասիրման աշխատանքների համար 11 մլն 275 հազար դրամ է  ծախսվել, իսկ մնացյալը վերադարձվել է պետբյուջե»,–ընդգծեց նա։

Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ իր հերթին նկատեց. «Մրցույթների վրա ավելի քիչ գումար է ծախսվել, նախատեսվածից ավելի քիչ հայտատուներ են եղել, ուստի գումար է հաջողվել խնայել»։

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ ափսոսանք հայտնեց. «6 շինարարական ընկերությունների մասով խախտումներ են արձանագրվել, բանակցություններ են սկսվել նրանց հետ, սակայն վերջնական արդյունքի չհասնելով՝ գործն ուղարկվել է դատախազություն, խոսքը մոտ 65 մլն խախտումների մասին է։ Ես կարծում եմ, որ այդ կազմակերպությունները պետք է պատասխան տան: Նրանք կհայտնվեն մեզ համար ոչ ցանկալիների ցուցակում եւ չեմ կարծում, որ դրանից հետո նրանք կկարողանան մասնակցել մեր մրցույթներին»։

«2018 թվականին մրցույթներում պայման է նախատեսված շինարարների համար` առնվազն երեք առցանց տեսախցիկներ պետք է տեղադրվեն, եւ մշակույթի նախարարության կայքէջի միջոցով հնարավոր կլինի 24 ժամ հետեւել շինարարության ընթացքին»,–հայտնեց նա:

Խոսելով այս տարվա մասին՝ Արմեն Ամիրյանն փաստեց՝ հայտարարված մրցույթների մասով մեծ ակտիվություն է նկատվում, որը փաստում է վստահության եւ թափանցիկության ավելացման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ