News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ավագ քննիչ Միքայել Զադոյանի պաշտպաններն այսօր՝ փետրվարի 23-ին, միջնորդեցին նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանին ինքնաբացարկ հայտնել:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում ամբաստանյալի պաշտպաններից Հրանտ Անանյանը նշեց, որ Մեսրոպ Մակյանը կանխակալ վերաբերմունք ունի եւ չի կարող շարունակել քննել սույն քրեական գործը: Հրանտ Անանյանը հիշեցրեց, որ դեռեւս 2017թ.-ի դեկտեմբերի 19-ին իրենք գրավոր միջնորդություն էին ներկայացրել Մեսրոպ Մակյանին, որ Միքայել Զադոյանի խափանման միջոց կալանավորումը վերացվի եւ մեղադրական եզրակացությունն ուղարկվի մեղադրողին առկա թերությունները, վրիպակները շտկելու համար:

«Դատարանը, սակայն, մերժեց մեր միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ միջնորդության մեջ ներկայացված փաստերը վերաբերում են ապացույցների վերաբերելիությանը, բավարարությանը կամ թույլատրությանը, ինչին դատարանն այս փուլում չի կարող անդրադառնալ: Մինչդեռ իմ ներկայացրած միջնորդության մեջ որեւէ տող այդ մասին չի եղել: Ես համոզմունք ունեմ, որ դատավորն առանց ծանոթանալու իմ միջնորդությանը՝ որոշում է կայացրել մերժել այն:  »,- ասաց պաշտպանը:

Հրանտ Անանյանը նշեց, որ իրենք խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություններ ներկայացրել են նաեւ փետրվարի 2-ին եւ փետրվարի 6-ին. «Փետրվարի 6-ին դատարանը կրկին մերժել էր միջնորդությունը՝ պատճառաբանելով, թե կարող է խոչընդոտել Միքայել Զադոյանը գործի քննությանը: Փետրվարի 16-ին նույնպես դատարանը մերժել է իմ միջնորդությունը՝ նշելով, որ դատարանը մեկ հիմք նշելով չի բացառել այլ վտանգներ, այդ թվում Միքայել Զադոյանի կողմից փախուստի դիմելու վտանգը: Դատարանն անգամ պատշաճ փաստեր չի ներկայացրել, թե ինչի հիման վրա է նման եզրակացություն արել: Դատարանի կազմը կանխակալ վերաբերմունք ունի Միքայել Զադոյանի նկատմամբ եւ պետք է ինքնաբացարկ հայտնի»:

Զադոյանի մյուս պաշտպանը՝ Սիմոն Ամիրխանյանն էլ հայտարարեց, որ տպավորություն է՝ դատարանը դարձել է պաշտպանական կողմի հակառակորդ: Մեղադրող Արա Մնացականյանն առարկեց միջնորդությանը՝ նշելով, որ ակնհայտ անհիմն է միջնորդությունը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Բաբկեն Գասպարյանը որդու օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Գայանե Գալոյանը մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ, իսկ Միքայել Զադոյանն էլ Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով Բաբկեն Գասպարյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:

Բաբկեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Գայանե Գալոյանին՝ ՔՕ 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, իսկ Միքայել Զադոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Բաբկեն Գասպարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել, իսկ մյուս երկուսը կալանքի տակ են:

Բունիաթ Եղիազարյանի մասն անջատվել է քրգործից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ