News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները կարծում են, որ երկրում ուժ եւ զենքի կիրառելու արտոնյալ իրավունք ունեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում, 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ակտիվիստ, այդ իրադարձությունների մասնակից Վարդգես Գասպարին:

Նրա խոսքով, Հայաստանում ձեւավորվել ու արմատավորվել են բարքեր, ըստ որոնց ցանկացած քաղաքական հարց լուծվում է ուժի ու զենքի կիրառմամբ:

Դիմելով իշխանության ներկայացուցիչներին, գասպարին հայտարարեց, որ մարտի 1-ի 10 զոհերի համար մեղավոր են միայն նրանք. «Անմիջականորեն դուք եք գնդակահարել իմ հարազատներին, ոչ ավել, ոչ պակաս: Դա դուք եք արել՝ գտնվելով այս շենքում (նկատի ունի այն, որ արտակարգ դրություն երկրում մտցվել է խորհրդարանի համաձայնությամբ-խմբ): Ես ամեն կերպ ինձ զսպում եմ, որ չթքեմ ձեր դեմքին»,-ընդգծեց Գասպարին ու հեռացավ դահլիճից:

Նման հայտարարությունից մի փոքր շփոթված «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը վարում է լսումները, մի քանի վայրկյան լռությունից հետո շնորհակալություն հայտնեց ակտիվիստին ելույթի համար եւ ձայնի իրավունքը փոխանցեց հաջորդ մասնակցին:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանությունը ուժ կիրառեց Երեւանի կենտրոնում ցույց անող ընդդիմության նկատմամբ, զոհվեց 8 ցուցարար եւ ներքին զորքերի 2 զինծառայող։ Մարդկանց զոհվելու համար ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ