News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եղանակային բարենպաստ պայմաններից ելնելով` «Վեոլիա Ջուր» ընկերությունը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ այս տարի նախատեսվածից շուտ է սկսել մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների անձրեւընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մինչ գարնանային անձրեւները հեղեղատարների լիարժեք թողունակությունը ապահովելու համար դիտահորերից դուրս են բերվում տեղումների հետեւանքով գոյացած հողի զանգվածն ու տերեւները: Անձրեւընդունիչ համակարգերի մաքրման աշխատանքների գարնանային փուլը նախատեսվում է ավարտել մինչեւ ապրիլի 1-ը:  Հաջորդ անգամ գործընթացը  կկազմակերպվի աշնանը, ինպես նաեւ՝ ըստ անհրաժեշտության:

Ամեն օր դիտահորերից հանված թափոնները աղբավայր են տեղափոխվում «Սանիթեք» ընկերության հատուկ տեխնիկայով:

Տպել
Ամենաշատ