News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են ներդրումների ներգրավման, նոր աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման եւ ներկրման փոխարինման միջոցով Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացմանը խթանելու համար։ Այս մասին ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի  նիստին՝ «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքում  փոփոխություններ կատարելու օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը։   

Այս օրինագիծը, նրա խոսքով, կկարգավորի ազատ տնտեսական գոտիների շահառուներին թույլտվություն տրամադրման, լիազոր կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված հարցերը, կկանոնակարգի ազատ տնտեսական գոտիների շահառուների եւ ոչ առեւտրային իրավաբանական անձանց, ինչպես նաեւ անհատ ձեռներեցների միջեւ հարաբերությունները։

 «Օրենքի փոփոխությունը պայմանավորված է առկա խնդիրների լուծման անհրաժեշտությամբ, մասնավորապես, ազատ տնտեսական գոտիներում թույլտվությունների տրամադրումը եւ կազմակերպչի եւ շահագործողի պայմանագրային պարտավորությունների կարգավորումը»,–պարզաբանել է նա։

Օրինագիծն արժանացել է մշտական հանձնաժողովի հավանությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին է ներկայացրել Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Կորեայի միջև...
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Ամենաշատ