News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ «Արվեստանոց» լուսանկարչական ցուցադրություն-նախագծի հանրային բացումը: 

Նախագիծն անցկացվում է Գաֆէսճեան պատանեկան խորհրդի մասնակցությամբ եւ  ներկայացնում է ինը ֆոտոպատում տասը հայ ժամանակակից նկարիչների եւ նրանց արվեստանոցների մասին։ Լուսանկարները բացահայտում են արվեստագետների ստեղծագործական միջավայրի բազմազանությունը Գաֆէսճեան պատանեկան խորհրդի անդամների աչքերով:

«Արվեստանոց» նախագիծը մեկնարկել է 2017 թվականի օգոստոսին վավերագրական լուսանկարչության դասընթացով, որի շրջանակներում 4Պլյուս կենտրոնում պատանեկան խորհրդի տաս անդամները մասնակցել են Նազիկ Արմենակյանի պարապմունքներին, ծանոթացել լուսանկարչության պատմությանը, ձեռք բերել տեսական եւ գործնական գիտելիքներ, որին հաջորդել են արվեստանոցային այցերը եւ հանդիպումներն արվեստագետների հետ:

«Արվեստանոց» լուսանկարչական ցուցադրությունը Գաֆէսճեան պատանեկան խորհրդի երրորդ խոշոր նախագիծն է, որը միաժամանակ ամփոփում է 2017-2018 թթ. պատանեկան խորհրդի գործունեությունը: Ներգրավելով պատանիներին եւ արվեստագետներին ստեղծագործական երկխոսության մեջ՝ «Արվեստանոց» նախագիծը միջսերնդային ճանաչողության եւ համագործակցության ինքնատիպ հարթակ դարձավ, որի արդյունք հանդիսացող ֆոտոպատումներն արտացոլում են այդ հարաբերությունների անմիջականությունն ու հուզական փորձառությունը: Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական նախաձեռնությունները հովանավորելու համար», - մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Beeline-ի համար շատ կարեւոր է, որ երիտասարդները յուրացնեն եւ օգտագործեն ժամանակակից տեխնոլոգիաները։ Այսօրվա դրությամբ լուսանկարչությունը հենց այն ուղղություններից է, որ կապում է արվեստը թվային տեխնոլոգիաների հետ։ Մենք հույս ունենք, որ այս ծրագիրն իսկապես կօգնի մասնակիցներին գտնել իրենց ապագան լուսանկարչության ոլորտում ու նրանց կյանքը կդարձնի ավելի լավը», - նշել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Արվեստանոց» ցուցադրությունը ներկայացված է Կենտրոնի Շարժասանդուղքների սրահում՝ «Խանջյան պարտեզի», «Խանջյան» եւ «Սասունցի Դավիթ պարտեզի» հարթակներում,  մինչեւ սույն թվականի հունիսի 3-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ