News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական ռազմանավերը «սպառնացել են ուժ կիրառել»՝ կանգնեցնելու հորատման հարթակի տեղադրումը Կիպրոսի արեւելքում, որտեղ իտալական Eni ընկերությունը պետք է սկսել գազի որոնումները։ Այդ մասին հայտարարել է Կիպրոսի էներգետիկայի նախարար Յորղոս Լակոտրիպիսը, հաղորդում է AP-ն։

Նրա խոսքով, հորատման հարթակի անձնակազմը «մեծ վճռականություն» ունի հասնելու նպատակին, բայց թուրքական նավերը փակել են ուղիներն ու սպառնում են։

Լակոտրիպիսը նկատել է, որ հորատման հարթակը գտնվում է Լիմասոլի նավահանգստի մերձակայքում՝ պաշարները լրացնելու համար։ Նա միջադեպն անհաջողություն է անվանել եւ նշել, թե Թուրքիային չի հաջողվի կանգնեցնել Կիպրոսի ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ