News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով նախագահող դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 23-ին, մերժեց իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում, Տաթեւիկ Գրիգորյանը վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց, որ ներկայացված միջնորդությունը մերժվում է՝ անհիմն լինելու հիմքով:

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը Տաթեւիկ Գրիգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս անդրադարձել էր նրա մասնագիտական որակներին՝ նշելով, որ Տաթեւիկ Գրիգորյանն այն դատավորը չէ, ով պետք է այս գործը նախագահի: Նրա խոսքով, նախագահողն իր գործունեությամբ ոտնահարում է դատարանի հեղինակությունը, որը կամ մասնագիտական անհրաժեշտ չափանիշներին չհամապատասխանող որակի արդյունք է, կամ` դիտավորության:

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների` նիստերի դահլիճում գտնվող աջակիցներն ու հարազատները ծափահարություններով եւ «բացարկ», «հեռացիր» բացականչություններով էին արձագանքել պաշտպանի այս միջնորդությանը, որը նախագահողին դուր չէր եկել եւ դատական սանկցիա էր կիրառել նրանց նկատմամբ՝ մինչեւ դատաքննության ավարտը դատական նիստերի դահլիճից նրանց հեռացնելու որոշում կայացնելով: Սակայն, նիստերի դահլիճում գտնվողները չէին ենթարկվել դատական կարգադրիչներին եւ ընդմիջումից հետո մասնակցում էին նիստին: Նախագահողը երկրորդ անգամ ընթերցեց իր որոշումը եւ կոչ արեց աջակիցներին լքել նիստերի դահլիճը, որին ի պատասխան աջակիցներն սկսեցին վանկարկել «հեռացիր»: Տաթեւիկ Գրիգորյանը, թեեւ ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանին ասել էր, որ նախապատրաստվի պաշտպանական ճառն հրապարակելուն, սակայն, հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին եւ լքեց նիստերի դահլիճը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 2-ին:

Նշենք, որ մեղադրողը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջել է 11 տարվա ազատազրկում, Գեւորգ Սաֆարյանի համար 4 տարի 6 ամիս, Ներսես Պողոսյանի համար` 4 տարի, Գալուստ Գրիգորյանի համար 3 տարի, Հրայր Թոփչյանի համար 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանի համար պահանջեց 4 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանի համար 2 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին:

«Պետք է հանձնեիք նաեւ հոգեբանական թեստ». Սեֆիլյանի պաշտպանի ինքնաբացարկի միջնորդությունը՝ դատարանին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ