News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուզում եմ ներողություն խնդրել «մարտի 1»-ի զոհվածների հարազատներից թեկուզ հենց այն բանի համար, որ ես իմ ծնողի, զավակների կողքին եմ, իրենք՝ ոչ. խնդրում եմ՝ ներե՛ք մեզ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 23-ին, ԱԺ-ում «Մարտի 1»-ի վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:

«Մարտի 1-ի» դեպքերին անդրադառնալու գործընթացի ամբողջ ընթացքում ուղեղում մի հարցազրույց է պտտվում, երբ գործող նախագահն ասաց, որ քանդել է պետք է անվստահության պատը: Դատախազության ներկայացուցիչների` այստեղ հնչեցրած ելույթները լսելով՝ տպավորություն ունեմ, որ դատախազությունը կամ չի կատարում գործող նախագահի հրահանգը, կամ գործող նախագահն ասել է՝ ես ասում եմ ասելու համար, բայց դուք արեք այնպես ինչպես «քեֆներդ տալիս» է, որովհետեւ այդպես չեն քանդում»,-ասաց Արամ Սարգսյանը:

Նա ներկայացրեց «մարտի 1»-ի իր պատմությունը՝ նշելով. «Մարտի 5-ին ինձ ներկայացվեց մեղադրանք, եւ ես ներգրավվեցի որպես մեղադրյալ «բոլոր աշխարհիկ հանցանքների համար»՝ պետական հեղաշրջում՝ մարդկանց կյանքին վնասող հանգամանքներով: Դրանից հետո մի քանի անգամ հարցաքննելուց հետո ինձ մոտեցավ հատուկ քննչական ծառայության պետը, որը շատ քաղաքավարի ասաց` խնդրել են Ձեզ փոխանցեմ, որ Ձեզ չեն ձերբակալում, որովհետեւ Վազգեն Սարգսյանի եղբայրն եք, կրկնվելու դեպքում այդ հանգամանքը հաշվի չի առնվի: Մյուս ընկերներիս ձերբակալեցին, հոդվածներ դրեցին:

Ես, իհարկե, համարժեք պատասխանեցի եւ ոսկեղենիկ հայերենով ասացի՝ խնդրում եմ՝ կփոխանցեք նման հորդոր անողին... բայց խնդիրը դրանով չլուծվեց, չէ՞: Իհարկե, չլուծվեց. այս խնդիրները լուրջ քննության, լուրջ անդրադարձի կարիք ունեն»:

Արամ Սարգսյանը հարց ուղղեց ներկաներին՝ «ուզո՞ւմ ենք այդ անհասկացվածության պատը քանդենք, թե ուղղակի մեր դիրքերում հնարավորինս խրամատավորվում ենք եւ ուզում այդ խրամատի մեջ մնալ ու հարցերի չպատասխանել:

Ինձ համար հարցերի հարցն այն է, թե մարտի մեկի գիշերը ով է հրահանգ տվել ցուցարարներին ցրել: Որովհետեւ ամսի 26-ից հետո հրապարակում մնոցողների թիվը պակասում էր, եւ դա հայտնի էր բոլորին, ԱԱԾ-ին, Սերժ Սարգսյանին ու մյուսներին: Հերիք էր, որ 5-10 օր էլ այնտեղ մնայինք, մենք՝ կազմակերպիչներս, խնդիր էինք ունենալու՝ ինչպես արդարանանք հավաքվածների մոտ: Մեկ շաբաթ էլ թողնեին, այդ խնդիրը ինքն իրեն էր լուծվելու: Ինչու դա արվեց, քաղաքական կատառում ուներ, թե չուներ»:

Արամ Սարգսյանն առաջարկեց մարտի մեկի զոհերի գործողությունները հերոսացնել. «Այն մարդկանց, որոնք այդ օրը զոհվեցին, ժամանակն է նրանց գործունեությունը հերոսացնելու: Հակառակ դեպքում, մեր ժողովուրդը հերոսացնում է նրանց, ովքեր զենքով են փորձում դա անել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ