Փետրվարի 22-ին, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է հրազենային վիրավորում է ստացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Զինծառայողը Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում ենթարկվել է վիրահատության։ Հիմա Մուրացանի հոսպիտալում է, կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Հովհաննիսյանը՝ նշելով, որ հավելյալ տեղեկություններ չի կարող տրամադրել: