News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արագածոտնի մարզում փետրվարի 21-ին ավտովթարի հետեւանքով Երեւանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց  տեղափոխված 1 տարեկան երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր: NEWS.am-ի հետ զրույցում Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը նշեց, որ երեխան վիրահատության է ենթարկվել, նա շարունակում է մնալ արհեստական շնչառական ապարատին միացված. «Մի փոքր կայունացում կա վիճակում, բայց շարունակում է ծանր մնալ: Վիրահատության է ենթարկվել, որից հետո վիճակը փոքր-ինչ կայունացել է»:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Արագածոտնի մարզում ժամը 12։50-ի սահմանում Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Ապարանի վարչական տարածքում բախվել են Lada մակնիշի 34 MT 002 համարանիշի եւ Samand մակնիշի 236 ՕF 61 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն, որտեղից մանկահասակ երեխային տեղափոխել են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ամենաշատ