News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փետրվարի 23-ին Արմեն Աշոտյանի նախագահությամբ Վերլուծական խորհուրդը քննարկել է «Հայաստան-իսլամական աշխարհ» օրակարգին առնչվող հարցեր:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավորներ, Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանը, ոլորտի փորձագետներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Թուրքիայի, Իրանի եւ արաբական երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, ինչպես նաեւ առկա գլոբալ իրողությունների առնչությամբ հիմնական զեկույցներով հանդես են եկել փորձագետներ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Իսկանդարյանը, ինչպես նաեւ պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանը:

Նիստի ընթացքում կարեւորվել է իսլամական երկրների հետ համագործակցությունը եւ ընդգծվել հետագա հարաբերությունների հետեւողական զարգացումը խորհրդարանական դիվանագիտության միջոցով: Շեշտվել է այն հանգամանքը, որ ԼՂ հակամարտությունը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ կրոնական բնույթ:

Տպել
Ամենաշատ