News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Վաղարշյան փողոցում գտնվող «Պարմա» առևտրի կենտրոնի մոտ 2013թ. նոյեմբերի 28-ին Արմեն Փիրոյանի սպանության փորձի գործով դատավճիռը կհրապարակվի փետրվարի 26-ին:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում փետրվարի 23-ին կայացած դատական նիստում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի պաշտպանը: Նա նույնպես միացավ մյուս պաշտպան Հունան Բաբայանի՝ նախորդ նիստում ներկայացված պաշտպանական ճառին եւ միջնորդեց արդարացնել 3 ամբաստանյալներին: Նշենք, որ մեղադրող Արա Մնացականյանը միջնորդել էր Արսեն Մաթեւոսյանին, Աշոտ Մնացականյանին եւ Էդվարդ Թորոսյանին մեղավոր ճանաչել առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտել 13 տարվա ազատազրկման:

«Սույն քրեական գործի քննությունն իրականացվել է միակողմանի, զգացմունքային հիմքի վրա, ոչ թե իրավաբանության: Քննությունն իրականացվել է միակողմանի, կարծես թե դատախազությունը, վարույթն իրականացնող մարմինը վստահում է տուժող կողմին, որն էլ ուղղություն է տվել վարույթն իրականացնող մարմնին ու բազմիցս փոխել ցուցմունքը: Մեղադրանքի կողմը կամ չի ուզում տեսնել իրականությունը, կամ ի վիճակի չէ տեսնել այն: Ոչ մի կերպ չի հիմնավորվում, որ Աշոտ Մնացականյանն ինչ-որ մեկին զանգել է, կանչել հանդիպման»,- ասաց պաշտպանը:

Ամբաստանյալներ Աշոտ Մնացականյանն ու Էդվարդ Թորոսյանը հրաժարվեցին պաշտպանական ճառի եւ վերջին խոսքի իրավունքից, իսկ Արսեն Մաթեւոսյանը հայտարարեց. «Հարգելի դատարան, դուք՝ ձեր Աստվածը, ոնց անեք, ընենց էլ պատասխան կստանաք»:

Դատավոր Աննա Մաթեւոսյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի փետրվարի 26-ին: Հիշեցնենք, որ այս գործով դատաքննությունն ընթանում է ավելի քան 3 տարի: Այս ընթացքում

Նշենք, որ Աշոտ Մնացականյանը, Արսեն Մաթևոսյանն ու Էդվարդ Թորոսյանը մեղադրվում են խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանության փորձ և որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, տուժող Արմեն Փիրոյանը նախկին կնոջից՝ Ա. Հովհաննիսյանից ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է մեկ ուրիշի հետ եւ մեկնել ԱՄՆ շրջագայության: Այդ ընթացքում Ա. Հովհաննիսյանը ծանոթացել է սույն գործով ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի հետ, որի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: Փիրոյանի ցուցմունքի համաձայն, ինքը մի քանի անգամ զանգահարել է նախկին կնոջն ու փորձել վերցնել ամուսնական մատանին: Նախկին ամուսինների հարաբերությունները պարզելու համար կնոջ ընկերը՝ Աշոտ Մնացականյանը, մի խումբ անձանց հետ հանդիպել է տուժողին: Սկսվել է վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ