News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգվածային հրաձգությունների դեպքերը կանխարգելելու համար կրկին դպրոցների ուսուցիչներին զինելու կոչ է արել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երբ մենք հայտարարում ենք, որ մեր դպրոցները զենքի տեսանկյունից ազատ գոտի են, դա միայն վտանգի տակ է դնում դպրոցականներին: Լավ մարզված, զենքը սիրող ուսուցիչները եւ մարզիչները պետք է զենքը գաղտնի կրելու հնարավորություն ունենան», - ասել է Թրամփը, ում խոսքի հատվածները ներկայացրել է Սպիտակ տունը: Թրամփը ելույթով հանդես կգա ուրբաթ երեկոյան պահպանողկանների կոնֆերանսում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է ուսուցիչներին եւ դպրոցի աշխատակիցներին թույլ տալ գաղտնի զենք կրել զինված հանցագործների  հարձակումներից պաշտպանվելու համար:

Միացյալ Նահանգներում զենք կրելու իրավունքը երաշխավորված է Սահմանադրության երկրորդ փոփոխությամբ: Անցյալ շաբաթվա ընթացքում սահմանափակումների վերաբերյալ բանավեճերեը կրկին ակտիվացան, երբ Ֆլորիդայի դպրոցում նախկին դպրոցականը 17 մարդու սպանեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ