News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ի դիվանագիտական մեկուսացման ԱՄՆ արշավին 26 երկիր է միացել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք լրացուցիչ քայլեր ենք ձեռնարկել ի լրումն Հյուսիսային Կորեայի դիվանագիտական տարածքը կրճատելու պատժամիջոցներին: Այդ ջանքերին  վերջին ամիսներին միացել են լրացուցիչ 26երկրներ: Մենք նաեւ ճնշում ենք գործադրում ուրիշների վրա, որպեսզի նրանք լրացուցիչ քայլեր ձեռնարկեն», — ասել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը: Նա չի նշել սակայն այդ երկրները:

Նրա խոսքով՝ ԱՄՆ համար կարեւոր է ԿԺԴՀ դեմ «համաշխարհային կոալիցիայի միասնականությունն ապահովելը»:

 «Մենք ուզում ենք Կիմ Չեն Ընին ցույց տալ, որ նա ուրիշ ճանապարհ չունի, բացի ապամիջուկայնացումից», — ասել է վարչակազմի ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ