News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում 2017թ. փետրվարի 14-ին մթերային խանութում պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մթերային խանութի սեփականատեր Գագիկ Ալոյանը: Նա նշեց, որ նշանակված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ գազատար խողովակը վնասված է եղել, որի արդյունքում էլ գազը լցվել է  մթերային խանութ եւ հարակից դպրոց:

«Նշանակված փորձաքննությամբ պարզվել է, որ խանութից 8 մետր հեռավորությամբ գազատար խողովակ է գնացել, որը սվառկից պոկվել է եւ գազը լցվել է խանութի տակ ու կողքի դպրոց: Արդյունքում զաժիգալկան վառել են ու պայթյուն է որոտացել»,-ասաց Գագիկ Ալոյանը:

Այս գործով նախաքննությունն ավարտվել է, գործը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է: 

Մեղադրանք է առաջադրվել  «Գազպրոմ Արմենիայի» 3 աշխատակցի՝ Շիրազ Խաչատրյանին, Սերգեյ Սարկիսովին եւ Մուշեղ խաչատրյանին:

 Շիրազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Կոտայք ԳԳՄ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի տեղակալ Սերգեյ Սարկիսովի դրդմամբ, Ռոբերտ Բարեղամյանի եւ Շիրազ Խաչատրյանի հետ համատեղ կեղծել է Լեռնանիստ գյուղի միջին եւ ցածր ճնշման ստորգետնյա գազատար խողովակների անձնագրերը: Շիրազ Խաչատրյանը, 2014 թվականի մայիս ամսից հանդիսանալով Կոտայք ԳԳՄ-ի արտադրական անձնակազմում որպես վարպետ չունենալով թույլտվություն, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի ստորգետնյա ցածր ճնշման գազատար խողովակները ստուգելու, փորձարկելու եւ ախտորոշելու վերաբերյալ կեղծ ապացույցներ ստեղծելու, հետագայում Կոտայք ԳԳՄ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի տեղակալ Սերգեյ Սարկիսովի կողմից օգտագործելու, ինչպես գազի արտահոսքից 2017 թվականի փետրվարի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով խանութի փլուզման եւ դրա արդյունքում անզգուշությամբ Սարգիս Ալոյանի, Տաթեւ Սարգսյանի առողջությանը վնաս պատճառելու, Ալմիդա Մեսրոպյանին եւ Անուշ Սարգսյանին մահ պատճառելու առումով հնարավոր քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով, Սերգեյ Սարկիսովի դրդչությամբ, որպես պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարող, 2017 թվականի մարտ ամսին, չպարզված օրը, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի աշխատասենյակում, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի նախկին առաջատար ճարտարագետ Ռոբերտ Բարեղամյանի կողմից այդ պահին իր եւ Սերգեյ Սարկիսովի ներկայությամբ կազմված եւ նրա կողմից ստորագրված պատասխանատվությունից ազատող պաշտոնական այլ փաստատաթուղթ համարվող, պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ բաժնում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով, այն է՝ «27.06.2014թ. կատարվել է ցածր ճնշման ստորգետնյա գազատարի փորձարկում եւ ստուգում», լրացված Լեռնանիստ համայնքի ցածր ճնշման գազատարի կեղծ անձնագիրն ամբողջական դարձնելու նկատառումով Ռ. Բարեղամյանի եւ Մ . Խաչատրյանի հետ միասին ստորագրել է:

Դրանից հետո, հաջորդ օրը, Շիրազ Խաչատրյանն արդեն իսկ կատարված կեղծիքն իրական եւ համոզիչ դարձնելու նպատակով, Կոտայք ԳԳՄ-ի գլխավոր ճարտարագետ, տնօրենի տեղակալ Սերգեյ Սարկիսովի դրդչությամբ որպես պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարող, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի աշխատասենյակում, Կոտայք ԳԳՄ-ի շահագործատեխնիկական բաժնի նախկին առաջատար ճարտարագետ Ռոբերտ Բարեղամյանի կողմից այդ պահին իր եւ Սերգեյ Սարկիսովի ներկայությամբ կազմված եւ նրա կողմից ստորագրված պատասխանատվությունից ազատող պաշտոնական այլ փաստաթուղթ համարվող, պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքներ բաժնում կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով, այն է՝ «09.09.2014թ. Լեռանիստ գյուղում կատարվել է միջին ճնշման ստորգետնյա գազատարի փորձարկում եւ ախտորոշում: Փորձարկման ընթացքում մանոմետրի տեսանելի անկում չի նկատվել: 29.09.2014թ. Լեռնանիստ գյուղում կատարվել է ցածր ճնշման ստորգետնյա գազատարի փորձարկում եւ ախտորոշում:

Սերգեյ Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 279 հոդվածի 3-րդ մասի՝Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ վաճառելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ՔՕ 38-325 հոդվածի 2-րդ մասի՝՝ Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը հատկանիշներո:

Մուշեղ Խաչատրյանին եւ Շիրազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 325-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը:

Տպել
Ամենաշատ