News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արծվաբերդի անտառտնտեսության տնօրեն Ավետիք Ադամյանը գրավի դիմաց ազատ է արձակվել:

NEWS.am-ի հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ քննիչն Արծվաբերդի անտառտնտեսության տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ դատարան միջնորդություն է ներկայացրել: Դատարանը, սակայն, որոշում է կայացրել գրավի դիմաց ազատ արձակել նրան:

NEWS.am-ի տեղեկություններով, Ադամյանին մեղադրանք է առաջադրվել 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքի դրդչություն), 311-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար): Մեր տեղեկություններով, Ադամյանը 2 մլն դրամ գրավի դիմաց է ազատ արձակվել:

Հիշեցնենք, որ Ավետիք Ադամյանը կալանավորվել է ապօրինի ծառահատումների գործի շրջանակում: Ըստ գլխավոր դատախազության՝ 2017թ.-ի ամռանը հարուցված քրեական 4 գործերով 10-ից ավելի պաշտոնատար անձի է մեղադրանք առաջադրվել: Պարզվել է՝ պետությանը պատճառված վնասը կազմում է 1.5 մլրդ դրամի վնաս: Միայն «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղում պատճառված վնասի չափը կազմում է 428 միլիոն 667 հազար դրամ:

Պաշտոնատար անձանց մասնակցությամբ ապօրինի անտառահատումների եւ կաշառքի գործ. մեղադրյալների թիվը հասավ 13-ի

Պաշտոնյաներն «աչք են փակել» ապօրինի ծառահատումների վրա. պետությանը պատճառվել է 1.5 մլրդ դրամի վնաս

 

Տպել
Ամենաշատ