News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր վարչակազմի իշխանության առաջին տարին Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենահաջողն  է համարում: Այս մասին նա ասել է ուրբաթ Օքսոն Հիլ վայրում անցկացվող պահպանողական քաղաքական ուժերի ներկայացուցիչների համաժողովում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Սա հավանաբար,  նոր վարչակազմի առաջին ամենահաջող տարին է Միացյալ Նահանգների պատմության մեջ», - ասել է նա՝ վկայակոչելով, մասնավորապես  հարկային համակարգի բարեփոխումը եւ բյուրոկրատական կանոնների մի ամբողջական շարքի չեղարկումը, մասնավորապես, որոնք վերաբերում են ԱՄՆ տարածքում էներգակիրների արդյունահանմանը:

 «Մենք վերջ ենք դրել ամերիկյան էներգետիկայի դեմ պատերազմին եւ մենք վերջ ենք դրել  ածխի՝ որպես մաքուր վառելիքի դեմ պատերազմին»,- ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ