News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մալդիվյան Հանրապետության իշխանությունները մտադիր են սեպտեմբերին նախագահական ընտրություններ անցկացնել, չնայած երկրում առկա քաղաքական ճգնաժամին։ Այդ մասին հաղորդել է հնդկական IANS գործակալությունը՝ վկայակոչելով կղզու ընտրական հանձնաժողովը։ 

Մալդիվների ԿԸՀ-ն հայտնել է, թե սկսել է պատրաստվել սեպտեմբերյան ընտրություններին։ Մալդիվների գործող նախագահ Աբդուլլա Յամինի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ նախագահն աջակցումէ  այդ որոշմանը։  
«Ազատ, արդար եւ վստահելի ընտրությունները մեր ժողովրդավարության հիմքն են, եւ կարեւորեն մեր ժողովրդի անդադար զարգացման, կայունության եւ բարգավաճման համար»,- ասվումէ  նախագահի ուղերձում։ 

Մալդիվներում նախագահն ընտրվում է հինգ տարի ժամկետով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ