News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ հատուկ մազերը երկարացնում է, որ ծածկի ծոծրակի ճաղատությունը: Երկրի ղեկավարը այս մասին կատակել է ուրբաթ պահպանողական քաղաքական ուժերի ներկայացուցիչների խորհրդաժողովում, ելույթը հեռարձակել են երկրի գլխավոր հեռուստաալիքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ես փորձում եմ, ինչքան կարող եմ ծածկել այդ ճաղատությունը, ընկերներ: Ես ամբողջ ուժով աշխատում եմ  այդ ուղղությամբ», - ասել է Թրամը: Նա շրջվել է, որ ներկաներին ցույց տա, թե ծոծրակի որ մասում են բացակայում մազերը:

Նախագահը ցույց է տվել նաեւ, թե ինչպես է նա մազերը հետ սանրում, որպեսզի ծածկի ճաղատությունը:

Սպիտակ տան գլխավոր բժիշկ Ռոնի Ջեքսոնը հունվարի 12-ին հետազոտել է ԱՄՆ 71-ամյա նախագահին: Բժիշկը հայտնել է, որ Թրամփը ամեն օր ասպիրին է խմում սրտի հիվանդությունների կանխարգելման համար, ինչպես նաեւ մազաթափության եւ խոլեստիրի մակարդակի իջեցման դեղամիջոցներ: Նախագահը պետք է ավելի շատ քնի եւ ֆիզիկական վարժություններով զբաղվի, ասել է բժիշկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ