News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կհայտարարի ՌԴ դեմ նոր պատժամիջոցների մասին: Այս մասին Սպիտակ տանը լրագրողներին  հայտնել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք աշխատում ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուղղությամբ: Ես կարող եմ հավաստիացնել, որ աշխատանքը ընթացքի մեջ է: Առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում ես նորից այստեղ (Սպիտակ տանը) կլինեմ, եւ մենք կխոսենք այդ մասին», - ասել է  նա:

 «Մենք քննարկում ենք ընտրություններին միջամտությունը: Մենք սերտորեն աշխատում ենք ՀԴԲ հետ եւ նրանք մեզ վերջին բողոքների մասին տեղեկություն են հաղորդում: Եվ եթե անհրաժեշտ լինի, մենք քննարկենք մասնավոր անձանց հետ կապված տեղեկությունները, որոնք նրանք ունեն», — հավելել է պաշտոնյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ