News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների նախագահի ավագ խորհրդականը, նրա դուստր Իվանկա Թրամփը ուրբաթ անձամբ տեղեկացրել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինին` ԿԺԴՀ դեմ ամերիկյան պատժամիջոցների ընդլայնման մասին: Այս մասին հայտնում է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իվանկա Թրամփը Փհյոնչհանում XXIII Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությանը գլխավորում է ամերիկյան պատվիրակությունը:

Ուրբաթ նա հանդիպել է Մուն Չժե Ինի հետ:

 «Նա անձամբ շնորհավորել է նախագահ Մուն Չժե Ինին Օլիմպիական խաղերի անցկացման կապակցությամբ եւ շնորհակալություն է հայտնել նրան եւ առաջին տիկնոջը՝ Կիմ Չժոն Սուկին իր հյուրընկալության համար», - ասել է ներկայացուցիչը:

«Տիկին Թրամփը նախագահ Մուն Չժե Ինին փոխանցել է Թրամփի անձնական ուղերձը՝ կապված այսօր ԿԺԴՀ դեմ  հայտարարված պատժամիջոցների հետ: Նրանք քննարկել են նաեւ Հյուսիսային Կորեայի վրա առավելագույն ճնշում գործադրելու ջանքերի շարունակությունը», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ