Թուրքիայի Ադափազար քաղաքի օտար լեզվի ուսուցման կենտրոններից մեկը մտած զինված տղամարդը անգլերենի պարապմունքին է մտել եւ մասնակիցներին պատանդ վերցրել։
«Կորչի Ամերիկան», բղավել է տղամարդը եւ օդ կրակել։ Դեպքի վայր մեկնած հատուկ նշանակության ջոկատի ծառայողներին հաջողվել է ձերբակալել տղամարդուն։
Նշվում է, որ զինված տղամարդը երկար ժամանակ հասցրել է պատանդ պահել դասընթացի մասնակիցներին։