News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Առանց փոխզիջումների, որին այսօր կողմերը պատրաստ չեն, հակամարտությունը  չի կարող կարգավորվել: Երկու կողմից էլ պետք է լինեն ցավոտ զիջումներ: Այդ մասին բազմիցս եմ խոսել, որ անհնար է կարգավորում, եթե Հայաստանը պատրաստ չէ որոշ շրջաններ հանձնել, իսկ Ադրբեջանը` ճանաչել ԼՂ անկախությունը:

ԼՂ-ն ինքնորոշվել է, եւ հակված չեմ մտածել, որ Լեռնային Ղարաբաղը երբեւէ կարող է լինել Ադրբեջանի կազմում, իրավական տեսանկյունից կասկածելի է, որ ԼՂ-ն նույնիսկ մեկ օր է եղել Ադրբեջանի կազմում: Այնպես որ, այդ պահանջից Ադրբեջանը պետք է հրաժարվի, դա հնարավոր չէ»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:

Խոսելով Ռուսաստանի միջնորդական ջանքերից` ռուս խորհրդարանականը նշել է, որ Ռուսաստանը՝ որպես այս հակամարտությունում մշտապես ջանքեր ներդրած միջնորդ, ներկայումս էլ անում է հնարավորը հակամարտության սրացում թույլ չտալու եւ կողմերի միջեւ ռազմական հավասարակշռությունը պահպանելու նպատակով:

Ըստ նրա՝ հայկական հասարակության համար խնդիր էր Ադրբեջանին ռուսական սպառազինության վաճառքը, որն Ադրբեջանին տրվել էր ԼՂ հակամարտության գոտում չկիրառելու պայմանով, սակայն Ադրբեջանը խախտեց այդ պայմանն ապրիլյան պատերազմի ընթացքում, որից հետո Ռուսաստանը փոխեց իր քաղաքականությունը, ուղղեց իր սխալը՝ վերականգնելով ռազմական հավասարակշռությունը կողմերի միջեւ:

Նա վստահ է՝ ցանկացած սպառազինություն, որ վաճառվում է Ադրբեջանին, հակազդման միջոց ունի Հայաստանի կողմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ