News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Այսօր առավոտյան կյանքի 88-րդ տարում մահացել է անվանի դիրիժոր Օհան Դուրյանը:

Դուրյանը ծնվել էր 1922թ. սեպտեմբերի 8-ին, Երուսաղեմում: Ուսանել է Երուսաղեմի կոնսերվատորիայում` Պֆեֆֆերի եւ Գրինտալի դասարաններում: 1945թ. ավարտել է կոնսերվատորիան եւ շրջագայելու մեկնել Եվրոպայով: 1960-65թ. եղել է Հայկական ֆիլհարմոնիայի գլխավոր դիրիժորը, իսկ 1971-ից` Օպերայի եւ բալետի հայկական թատրոնի դիրիժորը: Աշխատել է Բեռլինի, Դրեզդենի, Լեյպցիգի սիմֆոնիկ նվագախմբերի հետ:

Դուրյանն աշխատել է աշխարհի 110 նվագախմբերի հետ։

Հայաստանի անկախացումից հետո վերադարձել է հայրենիք, եւ ՀՀ իշխանությունների հրավերով ստանձնել Հայաստանի ազգային Օպերայի նվագախմբի գլխավոր դիրիժորի պարտականությունները: Տարիներ տեւած աշխատանքից հետո ներքին խարդավանքների պատճառով մաեստրոն հեռացել է նվագախմբից:

Հայաստանից հեռանալուց հետո Դուրյանն աշխատել է Մոսկվայում, սակայն կյանքի վերջում վերադարձել էր հայրենիք։ Նշենք, որ ի նշան բողոքի՝ մաեստրոն հետ է հանձնել ՀՀ իշխանություններից ստացած իր բոլոր բարձր պարգեւները՝ փոխարենը մշտապես մասնակցելով ընդդիմության կազմակերպած միջոցառումներին:

NEWS.am-ը ցավակցում է մաեստրոյի ընտանիքին, մտերիմներին, արվեստասեր ողջ հասարակությանը ցավալի կորստի կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ