News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները սատարում է Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ–ի որոշումը, որոնք համաձայնել են մինչեւ մարտի 31–ին ՄԱԿ–ին հատկացնել 1 մլրդ դոլար Եմենի բնակիչներին հումանիտար օգնություն տրամադրելու եւ երկրի նավահանգիստների եւ ենթակառուցվածնքների վերականգնման համար։ Այս մասին նշված է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նա ողջունել է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ջանքները ճգնաժամի հետեւանքները Եմենում հաղթահարելու ուղղությամբ։

«Կենսական կարեւորություն ունեցող հումանիտար կարիքներեի բավարարումը եւ տարածաշրջանի երկրների անվտանգության ոլորտի խնդիրների լուծումը կախված է հակամարեւտության քաղաքական կարգավորումից։ Միացյալ Նահանգները ողջունում է հակամարտության կողմերի ստանձնած պարտավորությունները դիվանագիտական ջանքների վերականգնման հարցում եւ պատրաստ է սատարել ՄԱԿ ղեկավարության կողմից խաղաղությանն ուղղված միջոցառումները»,–եզարափակել է Սանդերսը։

Հիշեցնենք, որ 2004-2010 թթ. Եմենի կառավարական զորքերը մի քանի անգամ  բախումներ են ունեցել հութիների հետ, ապա 2010-ին կնքել են զինադադարի պայմանագիր։ Սակայն 2011-ի վերջին այսպես կոչված «Արաբական գարնան» մթնոլորտում նոր մարտեր սկսվեցին հութիների եւ «ալ-Քաիդայի» համախոհներ համարվող սալաֆիների միջեւ:

Եմենում «քաղաքացիական» պատերազմի նոր փուլը սկսվել է 2014-ին: Հակամարտում են շիա հուսիները եւ երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը: Շիա հուսիներին օժանդակում է Իրանը, իսկ սուննիներին՝ արաբական պետությունների մեծ մասը, Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

Եմենի Իրավունքների եւ զարգացման կենտրոնի տվյալներով՝ երկրում ռմբակոծությունների առաջին 800 օրերի ընթացքում զոհվել է 12.5 հազար խաղաղ բնակչություն։

ՄԱԿ–ի գնահատականով՝ Եմենի բնակչության մեկ քառորդը՝22.2 մլն մարդ, հումանիտար օգնության կարիք ունի։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ