News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Գառնեցիները չեն ցանկանում «Քարերի սիմֆոնիա» հուշարձանը միացնել «Խոսրովի արգելոցին», դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գառնիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մնացականյանը` անդրադառնալով Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե հուշարձանը «Խոսրովի արգելոցին» միացնելու դեպքու մ ավելի լավ պահպանություն կիրականացվի:

«Քարերի սիմֆոնիայի» Խոսրովի արգելոցին միացնելու հարցը որոշում է ոչ թե Գառնիի համայնքապետը, այլ համայնքը: Քանի որ համայնքը ընտրել է ավագանի, ապա ավագանին գառնեցիներին կարծիքն է հաշվի առնում եւ չի կարող հենց այնպես տարածքը հանձնել «Խոսրովի արգելոցի» պահպանությանը, քանի որ գառնեցիները դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: «Քարերի սիմֆոնիա» հուշարձանն արդեն ունի անձնագիր եւ նրա պահպանությունը մենք կարող ենք իրականացնել, մենք ավելի սրտացավ ենք, այն գտնվում է մեր վարչական տարածքում եւ չեմ կարծում, որ կարելի է հանձնել Խոսրովի արգելոցին, որ  ավելի լավ պահպանվի»,- ասաց աշխատակազմի քարտուղարը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ասել էր, որ համայնքը չի համաձայնում, որ հուշարձանը միացվի «Խոսրովի արգելոցին», որով կարելի էր հուշարձանն ավելի խիստ պահպանության ռեժիմի տակ դնել:

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանն էլ այս առումով արձագանքել էր, որ դա շատ լուրջ քննարկման թեմա է եւ պետք է գտնել ձեւաչափ, որ չփոքրացվի  համայնքի եկամուտ ստանալու հնարավորությունները:

Տպել
Ամենաշատ