News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը նշանակում է ընդհանուր բյուջեի կրճատում, եւ կորուստները կարելի է լրացնել հարստության համար  նոր հարկ մտցնելով, այլ ոչ թե քաղաքացիների լրացուցիչ հարկման միջոցով, Բրյուսելում ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովից հետո լրագրողներին ասել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ նրա՝ մի կողմից Brexit-ը նշանակում է բյուջետային միջոցների կրճատում, մյուս կողմից՝ ԵՄ-ն կանգնած է մի շարք նոր խնդիրների ու մարտահրավերների առաջ՝ սոցիալական իրավունքների իրականացում, երիտասարդների երաշխիքների ընդլայնված ծրագիր, փախստականների ճգնաժամի եւ միգրացիոն ճգնաժամի արձագանք, հետազոտությունների, զարգացման խորացման անհրաժեշտություն,  միասնական թվային շուկա, անվտանգություն, արտաքին սահմանների պաշտպանություն:

 «Կամ մենք պետք է էականորեն կրճատենք բյուջեն կամ համաձայնենք ԵՄ սոցիալական կարգավիճակի կրճատման հետ, որի դեմ մենք արտահայտվում ենք... Հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-ն եւ հարկատուներին ավելի շատ չծանրաբեռնելու համար, լուծումը նոր ռեսուրսներ գտնելն է: Մենք պետք է ռեսուրսներ գտենք հարստության հարկման միջոցով, այլ ոչ հարկատուների: Դրանից ելնելով՝ ես ներկայացրել եմ մի քանի առաջարկներ՝ կապված ֆինանսական գործողությունների հարկի, այսպես կոչված Տոբինի հարկի, խոշոր համացանցային ընկերությունների հարկման, ընդհանուր հարկային բազայի մասին», — ասել է Ցիպրասը:

Նա հույս է հայտնել, որ քննարկումը կավարտվի մինչեւ եվրոպական ընտրությունները եւ հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է քայլեր անի ինչպես ժողովրդավարացման, այնպես էլ Եվրոպայի սոցիալական բնույթի ամրապնդման համար, որպեսզի այն ավելի գրավիչ դառնա իր քաղաքացիների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ