News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններ» ամերիկյան կազմակերպությունը ԱՄՆ Կոնգրեսից ավելի քան  400 մլն դոլար է խնդրել Ատլանտայում որոշ առավել վտանգավոր հիվանդությունների հարուցիչների նմուշների պահպանման նպատակով նոր լաբորատորիայի կառուցման համար, հաղորդում է Associated Press-ը (AP):

Նրա հաղորդմամբ՝ Ատլանտայի լաբորատորիան, որն այժմ օգտագործվում է այդ նպատակներով, վերանորոգման կարիք ունի: Դրա համար մի քանի տարի կպահանջվի, որի ընթացքում հաստատությունը չի գործի: Այս կապակցությամբ փորձագետները առաջարկում են նոր շենք կառուցել:

Ներկայումս գոյություն ունեցող լաբորատորիայի շինարարության համար 214 մլն դոլար է ծախսվել, այն  բացվել է 2005 թվականին: Շենքում պահվում են, մասնավորապես, օսպայի, Էբոլայի վիրուսներ, գրիպի վտանգավոր շտամներ: Շենքում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են գործում, կան աչքի ցանցաթաղանթի սկաներներ, դռների արգելափակման եւ անձնակազմին հետեւելու ավտոմատացված համակարգեր: Լաբորատորիայի աշխատակիցները պարտավոր են  պաշտպանական կոստյումներ եւ դիմակներ կրել:

Պարբերականը նշում է, որ շատ փորձագետներ զարմացած են «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոններ»-ի խնդրանքից:

Սկզբում ակնկալվում էր, որ Ատլանտայի լաբորատորիան 50 տարի է աշխատելու: Այդ գործառույթները կատարող հաստատությունը, մինչ այդ մոտ 20 տարի էր աշխատել:

Նոր կառույցի շինարարությունը առնվազն չորս տարի կտեւի: Կազմակերպությունը զգուշացնում է, որ հետաձգումը կարող է մեծացնել վտանգավոր հարուցիչների հետ կապված տարբեր դեպքերի վտանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ