News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի Արգամ Աբրահամյանը տեղյակ չէ, որ խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու, ռեյտինգային կարգից ամբողջական համամասնական ընտրակարգին անցնելու նախագիծը, որը մերժվեց հանձնաժողովի նիստում: NEWS.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ռեյտինգային համակարգը իր համար խնդիր չէ:

Ազգային ժողովի տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստից հետո, երբ Արգամ Աբրահամյանից հետաքրքրվեցինք`որպես ռեյտինգային ընտրակարգով ընտրված պատգամավոր ի՞նչ դիրքորոշում ունի այս նախագծի մասին, պատասխանեց. «Երբ մեր խմբակցությունը կհայտնի դիրքորոշումը, կիմանաք»: Այսինքն` նա տեղյակ չէր, որ այս կապակցությամբ խմբակցությունը ոչ միայն դիրքորոշումը հայտնել է դեռեւս երկու տարի առաջ, այլեւ վերջին երկու ամսվա ընթացքում նախագիծ է շրջանառության մեջ դրվել:

Արգամ Աբրահամյանին հիշեցրինք աներոջ` Գագիկ Ծառուկյանի հայտնած դիրքորոշումը ռեյտինգային ընտրակարգի կապակցությամբ: Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը երկու շաբաթ առաջ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ ռեյտինգային համակարգի խնդիրն այն է, որ քաղաքացին կուսակցությանն ընտրելու փոխարեն քվեն տալիս է քուչի տղային, քաղաքապետին, մարզպետին. ««Որ ասենք թե համապատասխան էսօր քաղաքացին, գյուղացին, ծառայողը, ուսանողը իրա ձայնը տալիս ա իրա քուչի տղուն, իրա թաղապետին, իրա քաղաքապետին, իրա մարզպետին, ոչ թե կուսակցությանը....»,-հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը:

Երբ Ծառուկյանի դիրքորոշումը հիշեցրինք, Արգամ Աբրահամյանը արձագանքեց. «Ինձ պրովոկացիոն հարցեր մի տվեք: Ով որ ներկայացնում է, գնացեք հարցրեք»: Մեր պնդմանը` ի՞նչն է այս համակարգի խնդիրը, Արգամ Աբրահամյանն ասաց. «Իմ համար խնդիր չէ»:

Հիշեցնենք, որ մինչեւ պատգամավոր դառնալը Արգամ Աբրահամյանը Արտաշատի քաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում: Արգամ Աբրահամյանը Արարատի մարզում ստացել էր 34 415 քվե:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ