News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ «Ելք» դաշինքի` Սահմանադրությունը ՍԴ-ում վիճարկելու նախաձեռնությունը իրավական հիմքեր ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է պատգամավորը: Հիշեցնենք, որ փաստաբան Վահե  Գրիգորյանի այն բացահայտումից հետո,  որ  ՀՀ 4-րդ նախագահին Աժ-ի միջոցով ընտրելու դրույթը հակասահմանադրական է, քանի որ ուժի մեջ է մտնելու նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո, «Ելք»-ը որոշեց այդ դրույթները վիճարկել Սահմանադրական դատարանում: ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է 21 ստորագրություն, այդ իսկ պատճառով  դիմել են «Ծառուկյան» խմբակցությանը:  Խմբակցությունը դեռեսւ պաշտոնապես չի պատասխանել`միանալու է, թե ոչ, սակայն առանձին պատգամավորներ նպատակահարմար չեն համարում միանալ «Ելք»-ի նախաձեռնությանը:

«Իրավական հարթությունում իրականում խնդիրներ կան եւ, ըստ էության, եթե շահարկման հիմնահարց նայենք, հիմա Սահմանդրական փոփոխությունների տրամաբանությունն  այն է, որ նախագահական գերլիազորությունները բեռնաթափել եւ խորհրդարանական լիազորությունները ավելացնելն է եւ ամբողջ  գաղափարախոսությունը այս շեշտադրումների հետ է կապված եղել, հիմա տեխնիկական խնդիրները իրավական հարթությունում քաղաքական բուն գործընթացի առջեւ նսեմացնելը մտորումների տեղիք է տալիս: Եթե որոշակի հիմքեր չլինեին, մեր գործընկերները նախաձեռնությամբ հանդես չէին գա, բայց ես գտնում եմ, որ պետք է բովանդակային  ձեւով  հասկանալ` ինչ խնդիր է լուծվելու»,-ասել է Վահե Էնֆիաջյանը:

Նշենք, որ նախագահի ընտրությունը մարտի 2-ին է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արմեն Սարգսյանի երդմնակալությանն օտարերկրյա առաջնորդներ չեն մասնակցի. ներկա չի լինի նաեւ արքայազն Չարլզը
Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին...
Արմեն Սարգսյանը Նյու Յորքում մասնակցել է Գլադսթոնի գրադարանի ընդունելությանը
Կարնեգի հիմնարկությունը խոշոր նվիրատվություն է արել Գլադսթոնի գրադարանին...
Արմեն Սարգսյանին շնորհավորել է Ճապոնիայի վարչապետը
Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում...
Նախագահի եւ վարչապետի ընտրությունը Հայաստանի ինքնիշխան որոշումն է. Կոսաչեւ
«Դիվանագիտական եւ խորհրդարանական էթիկան պահանջում է չմեկնաբանել որեւէ նշանակում...
ՀՀԿ–ն 10 հազար դրամով գնել է քաղաքացու կամքը. Արամ Սարգսյան
90 տոկոսից ավելին Հանրապետական կուսակցությանը իրենը չի համարում, հակառակ դեպքում տարին 40 հազար մարդ չէր լքի երկիրը...
Արմեն Սարգսյանի լեգիտիմության հետ կապված աղմուկը որեւէ հիմնավորում չունի. Դավիթ Հարությունյան
Խորապես վստահ եմ, որ սահմանադրական նման պահանջը շաղկապված չէ...
Ամենաշատ