News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Geely Lee-ի ղեկավար Լի Շուֆուն Daimler կոնցեռնի բաժնետոմսերի 9.69. տոկոսն է ձեռք  բերել:

Գործարքի նպատակը էլեկտրական մեքենաների արտադրության բնագավառում տեխնոլոգիաների փորձի ձեռքբերումն է, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, Լի Շուֆուն կուտակել է Mercedes Benz արտադրող Daimler-ի բաժնետոմսերի 9.69 տոկոսը: Փաթեթի շուկայական արժեքը գնահատվում է 9 մլրդ դոլար: Չինացի գործարարը իր որոշումը բացատրել է գերմանական կոնցեռնի հետ դաշինք ստեղծելու ցանկությամբ `էլեկտրական մեքենաների, ինչպես նաեւ անօդաչու մեքենաների արտադրության ոլորտում:

Գործակալության աղբյուրի համաձայն՝ Geely-ի սեփականատերը ակնկալում է, որ Daimler-ը կկարողանա գոյատեւել տեխնոլոգիական մրցավազքում, որը վարում են նաեւ Tesla-ն, Google-ը եւ Uber- ը: Բացի այդ, Լի Շուֆուն հույս ունի էկոլոգիապես մաքուր մեքենա ստեղծելու ոլորտում Daimler-ի տեխնոլոգիաները ձեռք բերել, դրանք Չինաստանում օգտագործելու համար:

Daimler-ում բաժնետոմսերի գնումը բարեհաճ են ընդունել, նշելով, որ ողջունում են նոր ներդրողին, ով հետաքրքրված է նորարարություններով եւ կարող է օգնել կոնցեռնին առաջ շարժվել:

Նախկինում Zhejiang Geely ընկերությունը ներդրումներ էր կատարել ավտոմոբիլային խոշոր ընկերություններում: Մասնավորապես, նա ձեռք էր բերել մալազիական Proton-ի բաժնետոմսերի 49 տոկոսը, ինչպես նաեւ շվեդական բեռնատարներ արտադրող Volvo Trucks-ում 3,3 մլրդ դոլար արժեքով թղթեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ