News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինտեգրման գործընթացների առանցքային նպատակն է երկրի մրցունակության բարձրացոմը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, փետրվարի 24-ին, նման տեսակետ է հայտնել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Դավադյանը։

Միաժամանակ, նա շեշտեց, որ հատկապես փոքր տնտեսությամբ երկրների համար զգալի նշանակություն ունի ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրատեսակների արտահանման զգալի աճը։ Բացի դրանից, պրոֆեսորը համարում է, որ աշխարհում հումքի արտահանումը լուրջ խնդիր չի ներկայացնում։ Հայաստանի հաար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ-ի հանդեպ արտահանման 30 տոկոսանոց հարաբերակցության, որտեղ բնականաբար, պետք է գերիշխի պատրաստի արտադրատեսակների արտահանումը։

«2017-ին արտահանումը առաջին անգամ գերազանցել է 2 մլրդ դոլարը, կազմելով 2․2 մլրդ դոլար։ Փաստացի 2017-ին ունենք արտահանման 25 տոկոսի զգալի աճ։ ԵՏՄ-ին անդամակցության երկու տարիներին Հայաստանի արտահանումը աճել է մոտ 50 տոկոսով, ինչը երկրի մրցունակության աճի կարեւորագույն գործոն է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո»,- շեշտել է Դավադյանը։

Սակայն տնտեսագետը իր առաջնահերթ խնդիրն է համարում արտահանման հետագա դիվերսիֆիկացումը։ Անհրաժեշտ է օգտագործել ԵՏՄ բոլոր հնարավորությունները՝ արտահանումը 3 մլրդ դոլարի հասցնելու համար։

Եվ այսպես Հայաստանից արտահանումը 2017-ին կազմել է 2․242․869 հազար դոլար։ Ընդ որում Ռուսաստանին է բաժին հասել 541․583 հազար դոլար, ինչը կազմում է ընդհանուր գումարի 24․1 տոկոսը։ Ընդ որում երկրորդ տեղում է Բուլղարիան՝ 12․8 տոկոսով։ Երրորդ տեղը զբաղեցրել է Շվեյցարիան՝ 269․370 հազար դոլարով՝ 12․0 տոկոս։ Սակայն Իրան արտահանումը, որը Հայաստանի ամենամոտ հարեւանն է, կազմել է ընդամենը 84․153 հազար դոլար՝ 3․8 տոկոս՝ դրանով իսկ զբաղեցնելով 10-րդ տեղը այս ցանկում։

Հիմնականում ԵՏՄ շուկաներ արտահանումը 2017-ին, Դավադյանի խոսքով, աճել է քիմիական ու դեղագործական արդյունաբերության արտադրանքների  (71․4 տոկոս), փայտյա արտադրանքների (50․5), տեքստիլի ու տեքստիլ արտադրանքների ( 35 տոկոս) ու պատրաստի սննդամթերքի  (27 տոկոս) հաշվին։ Փորձագետը շեշտեց, որ 2017-ին արտահանումը Ռուսաստան, որը ԵՏՄ լոկոմոտիվն է, աճել է 44․6 տոկոսով։ 2017-ին Հայաստանի ՀՆԱ-ն գերազանցել է 5 տոկոսը, նախնական հաշվարկներով կազմելով 5․4 տոկոս, ինչը նրա կարծիքով զգալիորեն բարձր է ծրագրված 3․2 տոկոսի աճից։

«Նշվում է արտահանման զգալի աճ, հատկապես պատրաստի արտադրատեսակների արտահանման։ Ռուսաստան արտահանման աճը գերազանցող տեմպերով է ընթանում։ Արտահանման աճում առանցքային դեր է կատարում դրա կառուցվածքը։ Ավելացված արժեքի բարձր տոկոս ունեցող պատրաստի արտադրատեսակների արտահանման աճի հիմնական հեռանկարային ուղղությունը Ռուսաստանն է։ Սակայն պետք է օգտագործել ԵՏՄ հնարավորությունները ԵՏՄ մյուս երկրներ նույնպես արտահանումը զգալիորեն ավելացնելու համար»,- պարզաբանել է պրոֆեսորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ