News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սոցիալապես անապահով պայմաններում ապրող, երկու մանկահասակ երեխաների մայր 29-ամյա Մարինե Մելքոնյանին մերժում են անվճար հետազոտություն անել` պատճառաբանելով, որ սոցիալական անապահովության միավորնեը չեն համապատասխանում պետպատվերով բուժօգնություն ստանալու համար: 29-ամյա կինը NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ գլխացավերն այնքան են ուժգնացել, որ ամենաուժեղ ցավազրկողներն արդեն իրեն չեն օգնում:

«26 հազար դրամ նպաստ ենք ստանում, մեզ ասացին, որ դա չի հերիքում, որ պետպատվերով հետազոտություն անցնեք: Գլխի հետազոտությունն էլ 80 հազար դրամ է, չգիտենք` ինչ անենք: Գնալով ցավերն ուժեղանում են, քիչ-քիչ ցավազրկողների դոզաներն ենք բարձրացնում, բայց դա էլ չի օգնում»,-ասաց 29-ամյա կինը:

Մարինեն պատմեց, որ ամուսինը մշտական աշխատանք չունի, օրավարձով բանվորական աշխատանք է կատարում: Իսկ ինքը չի կարողանում աշխատել, քանի որ 2 մանկահասակ` 2 տարեկան եւ 2 ամսեկան որդիներին է խնամում:

«Ամուսնուս աշխատանքը հազիվ հացի փող է հերիքում, դեռ տան վարձն էլ չգիտենք ինչպես ենք վճարելու»,-ասաց Մարինեն:

Մարինե Մելքոնյանին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094 212732 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ