Եվրամիությունը Հայաստանից հիմնականում հումք է արտահանում։ Այս մասին փետրվարի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանը։
Նրա խոսքով, Հայաստանի մրցունակության աճին նպաստել է ԵՏՄ համաձայնագրի կնքումը մաքսատուրքերի վերացման մասին, ինչպես նաեւ բոլոր գործընթացների պարզեցումն՝ արտահանման լիցենզիայի ձեւակերպումից ու ստացումից մինչեւ մաքսային ձեւակերպումներ։
Բացի այդ, շատ կարեւոր է գազի գների կրճատումը։ Այսպես, Հայաստանը գազը ստանում է 1000 խորանարդ մետրը 150 դոլարով, ընդ որում՝ գազի գինը տարածաշրջանում կազմում է 180-190 դոլար։ Հաշվի առնելով, որ Հայաստանը սպառում է տարեկան մոտ 2 միլիարդ խորանարդ մետր գազ, որի պարագայում արդյունքը կազմում է 70 միլիոն դոլար»,–պարզաբանել է Թավադյանը։
Միեւնույն ժամանակ, տնտեսագետի խոսքով, ԵՏՄ պայմանագիրը կնքելու ժամանակ այդ երկրների համար գազի գինը 1000 խորանարդ մետրի համար կազմում էր մոտ 400 դոլար, իսկ Հայաստանի համար 270 դոլարից կրճատվել է մինչեւ 189 դոլար:
Միեւնույն ժամանակ, ըստ փորձագետի, դրականորեն է ազդել նաեւ ջերմոցային տնտեսությունների եւ վերամշակող արդյունաբերության համար գազի գինը մեկ երրորդով նվազեցնելու կառավարության որոշումը: Հաշվի առնելով, որ էներգոռեսուրսները կազմում են արտադրանքի ինքնարժեքի մոտ 30 տոկոսը, գյուղատնտեսական արտադրանքի ինքնաարժեքը նվազել է 10 տոկոսով, ինչը, իհարկե, մեծացրել է այդ ապրանքների մրցունակությունը:
Ինրպես նաեւ, աճել է արտահանումը ԵՄ, որն կապված է գունավոր մետաղների գների զգալի աճով։ Գունավոր մետաղների հանքաքարը, ալյումինի թիթեղները, ֆեռոհամաձուլվածքները կազմում են հայկական արտադրանքի ԵՄ արտահանման բացարձակ մեծամասնությունը: