News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկական դպրոցներում կբացվեն հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ։ Այս մասին փետրվարի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  (UITE)  նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Նա նշել է, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների  Համաշխարհային կոնգրեսի  (World Congress in Information Technology- WCIT)  ժամանակ հայակական պատվիրակությանը հաջողվել է հնդկական կողմի հետ պայամանավորվածություն ձեռք բերել հնդկական դպրոցներում հայկական ինժեներական լաբորատորիաներ ներդնելու շուրջ։

Մասնավորապես, UITE–ն՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ հնդկական Lexicon PR Management Service ընկերությունն՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամ Լուտրի ստորագրել են համագործակցության հուշագիր, որի համաձայն 2018 թվականին կմեկնարկի Հնդկաստանի դպրոցներում «Արմաթ» լաբորատորիաների ներդրման պիլոտային ծրագիրը։ Ծրագիրը կմեկնարկի Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում, որտեղ էլ անցկացվել էր Կոնգրեսը։

«IT ոլորտը Հնդկաստանում շատ զարգացած է։ Այն հանգամանքը, որ հնդկական մեր գործընկերները հետաքրքրված են «Արմաթ» լաբորատորիաներով, ոգեւորում է»,–նշել է Եսայանը։

Նրա խոսքով, ծրագիրը կիրականացվի երեք փուլով՝ առաջին փուլը փաստացի պիլոտայինն  է, որի հիման վրա հնդկական կողմը պետք է գնահատի այդ լաբորատորիաների արդյունքները, երկրորդ փուլում Հնդկաստանում հայկական լաբորատորիաների թիվը  կ հասնի 300–ի, իսկ երրորդ փուլում՝ 3000–ի:

Հիշեցնենք, որ WCIT-ն փետրվարի 19-21-ը անցկացվել է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում, որից հետո Հնդկաստանը WCIT-ի 2019 թ.-ի կոնգրեսն անցկացնելու էստաֆետը հանձնել է Հայաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ