News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում վերջին տարիներին ամուսնալուծությունների թիվն ավելացել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  փաստաբան Արամազդ Կիվիրյանը։

Այսպես, նրա խոսքով, ամուսնալուծությունների հարցով նախորդ տարիների համեմատ փաստաբաններին սկսել են ավելի շատ դիմել։

 «Ինձ թվում է, որ այդ խնդիրը զգալիորեն ունի սոցիալական պատճառներ, այսինքն՝ սոցիալական վիճակն է ստիպում մարդկանց գնալ այդպիսի արմատական քայլերի»,–պարզաբանել է Կիվիրյանը։ Ընտանեկան խնդիրները, միջոցների բացակայությունն ու այլ սոցիալական եւ կենցաղային խնդիրները հաճախ այն հիմնական պատճառներն են, որոնք մարդկանց դրդում են  դիմել ամուսնալուծության։ Բացի այդ, պատճառների շարքում Կիվիրյանը նշել է նաեւ ծնողների կամ այլ հարազատների միջամտությունն ամուսնական զույգերի անձնական կյանքին, որը բացասաբար է անդրադառնում փոխհարաբերությունների վրա՝ բերելով ներընտանեկան կոնֆլիկտների։

Դրա հետ մեկտեղ, փաստաբանը շեշտել է, որ երբեմն ամուսնալուծության պատճառ կարող է դառնալ կողակցին չճանաչելը, քանի շատ երիտասարդներ՝ չհասցնելով ինչպես հարկն է ծանոթանալ եւ իրար ճանաչել, հապճեպ ամուսնանալով մտնում են ընտանեկան հըարաբերությունների մեջ, որն էլ արդյունքում հանգեցնում է վաղ ամուսնալուծության։ սակայն, Կիվիրյանի խոսքով, ավելի հասուն մարդկանց շրջանում այդպիսի պրակտիկա գրեթե չի նկատվում, եւ նույնիսկ եթե նրանք որոշել են գնալ այսպիսի ծայրահեղ քայլի, ապա դա բազմակի եւ պատշաճ կերպով մտածված քայլ է։

Բացի այդ, նրա խոսքով, ամուսնալուծության գործընթացը հատկապես ցավոտ հետեւանքներ է ունենում այն ընտանիքներում, որտեղ կան երեխաներ եւ այդպիսի հանգամանքներում առաջնային պլան է դուրս գալիս երեխաների դաստիարակության եւ ապրելու հետ կապված հարցերը։ Իրենք՝ երեխաներն էլ, Կիվիրյանի խոսքով, շատ ծանր են տանում այդ գործընթացը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ