News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (World Congress in Information Technology- WCIT)  անցկացումը ներդրումների ներգրավման հնարավորություն կդառնա։ Այս մասին փետրվարի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  (UITE)  նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Նրա խոսքով՝  WCIT- 2018–ին, որն անցկացվել է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում, մասնակցել են աշխարհի մի շարք խոշորագույն  ընկերությունների ղեկավարներ։

«Կոնգրեսի անցկացումը Հայաստանում երկրին հնարավորություն կտա ցույց տալ իր պոտենցիալը IT ոլորտում եւ ներդրումներ ներգրավել»,–նշել է Եսայանը՝ հավելելով, որ Հնդկաստանն այդ է հենց արել։

Հայկական պատվիրակությունը, տեսնելով Հնդկաստանում Կոնգրեսի շրջանակներում արված աշխատանքը, հասկացել է, թե ինչ ծավալով աշխատանք  պետք է իրականացվի միջոցառումը Հայաստանում պատշաճ մակարդակով կազմակերպելու համար։

Հայաստանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի անդամ է դարձել 2004 թվականին։ Իսկ 2014 թվականին UITE–ն Մեքսիկայում անցկացված Կոնգրեսի ժամանակ Հայաստանում Կոնգրեսն անցկացնելու իրավունք է ստացել։

WCIT-ն փետրվարի 19-21-ը անցկացվել է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում, որից հետո Հնդկաստանը WCIT-ի 2019 թ.-ի կոնգրեսն անցկացնելու էստաֆետը հանձնել է Հայաստանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ