News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ընտանիքը բարդ հոգեբանական կառույց է եւ ամեն ընտանիքին անհրաժետ է անհատական մատեցում ցուցաբերել։ Այս մասին փետրվարի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը նշել է հոգեբան Աննա Բադալյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, այդպիսի մոտեցում պետք է ցուցաբերել ոչ միայն ընտանքիքին, այլ ամեն անդամին առանձին վերցված։

«Որպես հոգեբան, պետք է ասեմ, որ նույնիսկ այն ընտանիքներում, որտեղ ամուսինները ջանում են  ամուսնությունը պահպանհել հանուն երեխաների, սակայն միասնություն, համբերություն եւ սեր չկա, երեխաների ճակատագիրն ավելի վատ է դասավորվում»,–նշել է Բադալյանը։

Դրա հետ մեկտեղ, ամուսնությունը երբեմն ստեղծված իրավիճակի միակ ելքն է լինում, եւ միշտ չէ, որ բացասական երեւույթ է, քանի որ երբեմն երեխաների համար դա ավելի ընդունելի լուծում է, քանի որ նրանք ստիպված չեն լինում ամեն անգամ ականատես լինել ծնողների վեճերին։

Սակայն հոգեբանը նշել է, որ ժամանակակից ամուսնական զույգերըն ավելի խելացի, գրագետ են եւ ամեն կերպ փորձում են հաճելի  միջավայր ստեղծել իրենց երեխաների համար՝ խուսափելով ընտանիքում կոնֆլիկտային իրավիճակներից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ