News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (World Congress in Information Technology- WCIT)  անցկացումը  հնարավորություն կտա ոչ միայն ներգրավել արտաքին ռեսուրսներ եւ օտարերկրյա ընկերություններ, բայց նաեւ մոբիլիզացնել ՏՏ ոլորտի ներքին ռեսուրսները։ Այս մասին փետրվարի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար  Արման Խաչատրյանը։  

Նրա խոսքով՝ սա իր հերթին թույլ կտա տեղի ՏՏ ընկերություններին զարգացնել հնարավորություններն ու կարողությունները հանրային նշանակության արտադրանքներ ստեղծելու առումով։

«Հայաստանն ապացուցել է, որ կարող է արտահանել մրցունակ գիտակրթական ծրագրեր եւ Կոնգրեսը հնարավորություն կտա հայկական ՏՏ ոլորտի ընկերություններին  նոր գործնական կապեր հաստատել եւ ավելացնել օտարերկրյա ՏՏ շուկաներ հասանելիությունը»,–նշել է նա։

Ավելին, այդպիսի մեծ լսարան ունեցող միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը  ճանաչելի կդարձնի նրան արտասահմանյան խոշորագույն ընկերությունների համար, որը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այլ երկրների համար, քանի որ հայ մասնագետները մեծ պահանջարկ ունեն արտասահմանում։

«Բազմիցս ասվել է, որ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՏՄ–ի, ԵՄ–ի, Իրանի, ԱՄՆ–ի միջեւ եւ մենք կարծում ենք, որ ՏՏ ոլորտը կարող է այդ կապերի զարգացման խթան դառնալ»,–եզրափակել է Արման Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի անդամ է դարձել 2004 թվականին։ Իսկ 2014 թվականին UITE–ն Մեքսիկայում անցկացված Կոնգրեսի ժամանակ Հայաստանում Կոնգրեսն անցկացնելու իրավունք է ստացել։

WCIT-ն փետրվարի 19-21-ը անցկացվել է Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում, որից հետո Հնդկաստանը WCIT-ի 2019 թ.-ի կոնգրեսն անցկացնելու էստաֆետը հանձնել է Հայաստանին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ