News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 24-ին, Արցախյան ազատագրական շարժման 30-ամյակի կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչությունը համապետական իր քաղաքական խորհրդի հետ մեկտեղ նիստ անցկացրեց  մայրաքաղաքում գտնվող՝ «Ժառանգության» կենտրոնական գրասենյակում:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանրապետության բոլոր մարզերից հավաքված 50 պատվիրակները քննարկեցին

երկրի ներկա քաղաքական իրավիճակը՝ Շարժման ժառանգության բազմիմաստ լույսի ներքո:

Ավելի ուշ հրավիրված՝ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստը քննարկեց պաշտոնատար անձանց ռոտացիայի իր մշակած երկարատեւ եւ խիստ այժմեական քաղաքականությունը: Ողջ մանրամասնությամբ քննարկվեց Հովհաննիսյանի ներկայացրած օրակարգային դրույթը:

Արդյունքում «Ժառանգության» վարչությունը Արմեն Մարտիրոսյանին ընտրեց նախագահ, Սուսաննա Մուրադյանին՝ փոխնախագահ եւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ քաղաքական խորհրդի պատասխանատու: Վանիկ Ալեքսանյանը կշարունակի կատարել վարչության քարտուղարի, Անդրանիկ Գրիգորյանը՝ միջազգային հարցերով գլխավոր քարտուղարի եւ Գեւորգ Ղահրամանյանը՝ կուսակցության խոսնակի պարտականությունները:

«Ես համոզված եմ եւ հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգությունը» կշարունակի Հայաստանին եւ հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները, ինքնիշխանությունը եւ կենսական ազգային շահերը»,- ասաց Հովհաննիսյանը:

«Մենք «Ժառանգությունում» լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, եւ մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության եւ արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- եզրափակեց վարչության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ