News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է տարբեր տեսակի զենք եւ զինամթերք։

2017թ.-ի նոյեմբերի 02-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ էր ստացվել՝ Աբովյանից Սպիտակ մեկնող սեւ գույնի Լեքսուս ավտոմեքենայի մեջ անօրինական զենքի առկայության մասին:

Դեպքի առթիվ 24.11.2017թ. հարուցվել  է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:  Քրեական գործով մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել են մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ քաղաքացու ահազանգի մեջ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ, հարցաքննվել բազմաթիվ անձինք։

Արդյունքում՝ պարզվել է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, տվյալներ ձեռք բերվել՝ ավտոմեքենայով զենքը տեղափոխած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հաշվառված են Արագածոտնում եւ հանդիսանում են հայր եւ որդի։

Օրենքով սահմանված կարգով այսօր՝ փետրվարի 24-ին, կատարվել է խուզարկություն հոր բնակության վայրում՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղում գտնվող տանը։ Արդյունքում՝ կիսանկուղային հարկի թաքստոց սենյակից հայտնաբերվել եւ առգրավվել են բազմաթիվ զենքեր եւ զինամթերք, մասնավորապես՝ որսորդական հրացանի կոտորակներ, 5,45 տեսակի, 62,54 եւ այլ տեսակի փամփուշտներ, որոնց թվում նաեւ՝ զրահահատ-հրկիզվող, լուսացրող փամփուշտներ, ինչպես նաեւ տարայի մեջ լցված «սոկոլ» տեսակի վառոդի խառնուրդ, թվով 3 ինքնաձիգի կողապայուսակ, ՀՄՄ-ի դիտման սարք, զրահամեքենայի ՏՊԿՈՒ 2Բ տեսակի օպերատոր նշանառուի տեսասարք, գնդացիրի բռնիչ, «ՊԿ» տեսակի ընթացքի նշանոց՝ իր նշանահատիկով, ինքնաձիգի գարեփուկ, 800գ. տարողությամբ տարայով «տաուտ», արբալետի նետեր, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարք, 7,6.39 տրամաչափի ձեռքի գնդացրի փամփշտատուփ, ինքնաշեն եղանակով պատրաստված 32 մմ. որսորդական հրացանի խզակոթ՝ իր փողակալով, թվով 1 «ԿԱՐԱԲԻՆ» տեսակի հրացանի փակաղակ, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի պահեստատուփեր, թվով «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փամփուշտներ, ինքնաձիգի սվին դանակ, ինքնաձիգի 4 խլացուցիչ, «ՆԱԳԱՆ» տեսակի ատրճանակ, «ԴՐԱԳԱՆՈՎ» տեսակի դիպուկահար հրացանի «ՑԲԴ» փող, «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգի փող, «Ֆ1» տեսակի բեկորային նռնակներ, «ՊԳԴ5», «ՊԳ45», «ՊԿԳ3» տեսակի նռնակներ, մի քանի  տեսակի պայթուցիկ լիցքեր, էլեկտրոդետոնատոր, քողարկվող դիմակ եւ զինամթերքի այլ տեսակներ։

Հայտնաբերված զենք եւ զինամթերքը փաթեթավորվել են եւ կնիքվել:

Նույն օրը որոշում է կայացվել քրեական գործի նյութերով նոր քրեական գործ հարուցելու, առանձին վարույթում առանձնացնելու եւ վարույթ ընդունելու մասին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ոստիկանության ՓՔՎ փորձագետներին:

Մեկ անձ ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ