News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, որը հետաձգվել է հոկտեմբերից մինչեւ 2018 թվականի ապրիլ, ամենայն հավանականությամբ որոշակի լուրջ հանգամանքներով է պայմանավորված, որի մասին Բաքուն նախընտրում է չխոսել: NEWS.am ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը:

Այսպիսով, ըստ նրա, այն փաստարկները, որոնք ներկայումս ներկայացվում են Ադրբեջանի իշխանությունների կողմից, կայացած չեն եւ չեն դիմանանում որեւէ քննադատությանը:

«Բոլոր այն հայտարարությունները, որ դա կապված է տարբեր տեսակի միջոցառումների կազմակերպման հետ, մասնավորապես` Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության ստեղծման 100-ամյակի տոնակատարության, ինչ-որ համաժողովների հետ, ուղղակի համոզիչ չեն », - բացատրել է Տարասովը:

Միեւնույն ժամանակ, ըստ վերլուծաբանի, մի քանի ադրբեջանցի փորձագետներ ավելի համոզիչ են, ովքեր կարծում են, որ հանրապետությունում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կարող են կապված լինել որոշ անսպասելի հանգամանքներով, որոնց պատճառը ներքին արտակարգ իրավիճակներներն են կամ աղետները:

Բացի այդ, ըստ Տարասովի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր համար բարենպաստ իրավիճակ է նախազգում, քանի որ այնպիսի իրավիճակ է ստեղծվում, որ նա կարող է նախագահական ընտրությունները անցկացնել իր սցենարով՝ արձանագրելով բնակչության բացարձակ աջակցությունը:

Քաղաքագետը չի բացառում, որ աշնանը իրավիճակը տարածաշրջանում կարող է կտրուկ փոխվել: Այսպես, փորձագետը կարծում է, որ Ադրբեջանը իր ուշադրությունը կենտրոնացնում է Մերձավոր Արեւելքում ձեւավորվող իրավիճակի վրա:

«Նույնիսկ նախագահ Էրդողանն է հայտարարել, որ տարածաշրջանին շոգ ամառ է սպասվում միջպետական ​​հարաբերությունների առումով: Նախ սա: Երկրորդն այն է, որ Ալիեւը հանդես եկավ պատմական առումով բավական ոչ ստանդարտ, հայտարարությամբ՝ Երեւան, Զանգեզուր, եւ այլ շրջաններ ադրբեջանցիների «վերադարձի» մասին, ինչը նույնպես խանդավառության ալիք բարձրացնելու ակնհայտ փորձ է, որով, ի վերջո, նա պետք է հաղթի արտահերթ ընտրություններում», - եզրափակել է ռուս վերլուծաբանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում վաղաժամկետ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի ապրիլի 11-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ադրբեջանում ընտրություններն անցել են իրական մրցակցության բացակայության պայմաններում. ԱՄՆ
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի և ընտրությունների…
Ամենաշատ