News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերքել է ԶԼՄ-ների լուրերն այն մասին, որ Արգենտինայից թմրանյութերի տեղափոխման համար օգտագործվել է դիվանագիտական փոստը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով՝ արգելված նյութերի փոխադրմամբ զբաղվել է տեխնիկական անձնակազմի անդամը, մինչդեռ դիվանագիտական փոստը ձեւակերպում են դիվանագետները:

«Տեխնիկական անդամը ոչ դիվանագիտական անձնագիր է ունեցել, ոչ էլ դիվանագիտական փոստը ձեւակերպելու թույլտվություն», - ասվում է Զախարովայի մեկնաբանությունում, որը հրապարակվել է իր ֆեյսբուքյան էջում:

Խոսքը հատուկ գործողության մասին է, որի արդյունքում ռուսական եւ արգենտինյան հատուկ ծառայությունները կարողացել են կանխել գրեթե 400 կիլոգրամ կոկաինի փոխադրումը Բուենոս Այրեսից Մոսկվա: Հետաքննությունը նախաձեռնել է Ռուսաստանի դեսպան Վիկտոր Կորոնելին, ով Արգենտինայի անվտանգության նախարարությանը տեղեկացրել է դեսպանատան տարածքներից մեկում հայտնաբերված ճամպրուկներով թմրամիջոցների մասին:

Երկու երկրների հատուկ ծառայությունները կոկաինը փոխարինել են ալյուրով, GPS տրեկերներ տեղադրել ճամպրուկներում, ոստիկանությունը սկսել է լսել թմրամիջոցների փոխադրման հետ կապ ունեցող անձանց հեռախոսային խոսակցությունները: Բռնագրավված թմրամիջոցների արժեքը սեւ շուկայում մոտ 50 մլն եվրո է:

Արգենտինական Clarin պարբերականը հաղորդում է, որ թմրամիջոցները գտնվել են դեսպանատան դպրոցի շենքում: ԶԼՄ-ները նաեւ անվանում են կալանավորվածների անունները՝ Իվան Բլիզնյուկ, որը աշխատել է Բուենոս Այրեսի ոստիկանության բաժնում եւ բազմիցս այցելել է Ռուսաստան անվտանգության ծառայությունների անդամների համար կրթական ծրագրեր կազմակերպելու համար եւ Բլիզնյուկի հետ աշխատող Ալեքսանդր Չկալո:

Բացի այդ, պարբերականը պնդում է, որ փոխադրման կազմակերպմանը մասնակցություն է ունեցել հաշվապահ Ալի Աբիյանովը (Ali Abyanov),, որը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, աշխատել է դեսպանատանը եւ ճամպրուկները բերել  է դպրոց, ինչպես նաեւ փախուստի մեջ գտնվող «միսթեր Կ-ն», որն ըստ քննիչների՝ գլխավորել  է թմրավաճառների խումբը:

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Արգենտինայում դեսպանատանը հայտնաբերված 400 կգ կոկաինի մասին լուրերը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ